Գերմանական ընկերությունները շահագրգռված են ՀՀ ջրամատակարարման ոլորտում գործունեություն ծավալել
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ջրամատակարարման ոլորտում գործունեություն ծավալող գերմանական «Ռեմոնդիս Ակվա», «Թիլիա» և «Դեկոն Ինթերնեյշնլ» ընկերությունների ղեկավարներին: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զրուցակիցները քննարկել են ջրամատակարարման ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր: Ընկերությունների ղեկավարները նշել են, որ շահագրգռված են Հայաստանում գործունեություն ծավալելու և այդ ոլորտում ունեցած մեծ փորձը մեր երկրում ներդնելու հարցում:
Վարչապետ Աբրահամյանը ողջունել է նրանց նախաձեռնությունը և նշել, որ ջրամատակարարման ոլորտը ՀՀ կառավարության համար ունի մեծ կարևորություն: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ այդ նպատակով վերջին տարիներին հետևողական քայլեր են իրականացվել Երևանի, մարզերի ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքների բարելավման նպատակով և կարևորել ջրային կառավարման ոլորտում արդյունավետության բարձրացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին