Երեք բջջային օպերատորներն անցնում են դեպի Արցախ զանգերի նախկին սակագնին
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2016թ. ապրիլի 18-ի 00:00-ից սկսած՝ 374 97 ցանցում ռոումինգում գտնվելիս զանգերի սակագինը կհաշվարկվի ինչպես նախկինում. 25 դրամ/րոպե մուտքային զանգերի համար, 45 դրամ/րոպե դեպի 374 97 և 374 47 ցանցեր ելքային և դեպի Հայաստան զանգերի համար: Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
374 97 ցանցում ռոումինգում 1 SMS հաղորդագրությունը, ինչպես նախկինում, կարժենա 40 դրամ: «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով դեպի Հայաստան զանգերի 1 րոպեի արժեքը կկազմի 25 դրամ, իսկ «SMS Հայաստան» ծառայության միջոցով ուղարկված 1 SMS հաղորդագրության արժեքը՝ 20 դրամ:
Ապրիլի 4-ին ընկերությունը ժամանակավորապես փոփոխել էր 374 97 ցանցում ռոումինգի սակագները՝ դեպի 374 97 և 374 47 ցանցեր ելքային, դեպի Հայաստան զանգերի մեկ րոպեի, ինչպես նաև վերը նշված ուղղություններով SMS հաղորդագրություների համար սահմանելով 5 դրամ սակագին: Նմանապես՝ սակագինը փոփոխվել էր նաև մուտքային զանգերի համար: Փոփոխությունը գործում էր 2016թ. ապրիլի 2-ից սկսած:
Այսպիսով ծառայությունների վերը նշված 5 դրամ/րոպե և 5 դրամ/SMS սակագինը ժամանակավորապես գործում է 2016թ. ապրիլի 2-ից մինչեւ 17-ը (ներառյալ) ընկած ժամանակհատվածի համար:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն («Beeline» ապրանքանիշ) ևս հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ապրիլի 18-ից Արցախում՝ 374 97 ցանցում ռոումինգում գտնվող Beeline բաժանորդների համար դադարում են գործել հետևյալ սակագները` 5 դրամ/SMS և 5 դրամ/րոպե մուտքային զանգերի, ելքային տեղական և դեպի Հայաստան զանգերի համար: Նշված ամսաթվից Արցախում կգործեն ռոումինգի հետևյալ բազային սակագները՝ 60 դրամ/SMS և 45 դրամ/րոպե մուտքային զանգերի, ելքային տեղական և դեպի Հայաստան զանգերի համար:
«Յուքոմ» ընկերությունից ևս տեղեկացնում են. «Ապրիլի 18-ի ժամը 00:00-ից սկսած «Յուքոմ» ընկերության շարժական հեռախոսակապի (նախկին Օրանժ Արմենիա) բաժանորդների համար Արցախում ռոմինգի մուտքային և դեպի Հայաստանի ու տեղական ցանցեր ելքային զանգերի, ինչպես նաև SMS հաղորդագրությունների համար կգործի նախկին 45 դրամ րոպե սակագինը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին