Եթե ընտրակաշառքի մասին հաղորդումներին ընթացք տրվի, կլինի մի աննախադեպ քրեական գործ. Փաշինյան
Ապրիլի 17-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրությունների քարոզչության ընթացքը լավ էր, բայց կային այն մթագնող երևույթներ, և դա ընտրակաշառքն է: Այդ մասին այսօր քարոզչության վերջին օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստացել ընտրակաշառքի վերաբերյալ, ունենք փաստեր, այդ մասին վկայող տեսանյութեր, ներկայացրել ենք ոստիկանություն: Ոստիկանությունում էլ բացատրություն եմ տվել, որ Հրազդանի քաղաքապետարանի կոնկրետ պաշտոնյան ինձ խոստովանել է, որ ինքը օգնություն է բաժանում մարդկանց և այդ օգնությունը բաժանվել է Արամ Դանիելյանի նախընտրական պաստառի ներքո», -հայտարարեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ մասին վկայող տեսնյութեր ունեն:
Նա շեշետեց, որ խոսում է միայն այն բաների մասին, որոնք հնարավոր է հանրությանը ապացուցել և իրենք նախընտրում են խոսել ոչ թե համոզմունքներով, այլ փաստերով: Սակայն, ներկայացված ապացույցներին իրավապահ մարմինները, ըստ բանախոսի, ընթացք չեն տվել, քրեական գործեր չեն հարուցվել:
«Եթե այն փաստերը, որոնք մենք ունենք և դրանց ընթացք տրվի, կլինի մի աննախադեպ քրեական գործ, որը շատ մեծ մարդկանց շրջանակ կընդգրկի, պետական պաշտոնյաների: Գուցե նաև ունենանք ոստիկանության և կաշառք բաժանողների հանցավոր համաձայնության դեպքեր», -հավելեց Փաշինյանը:
Այդուհանդերձ, նրա խոսքով, հրազդացիները իրենց վստահեցրել են, որ ընտրակաշառքի բաժանումը ոչ մի կերպ չի ազդելու իրենց դիրքորոշման վրա:
«Ոմանք նույնիսկ ասում են, թե այդ գումարները վերցնում են Արամ Դանիելյանին սնանկացնելու համար», -նկատեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին