Պրոբացիայի ծառայությունը թույլ կտա պատշաճ երկխոսություն ապահովել հանցագործություն կատարած անձի և տուժողի միջև. փոխնախարար
Պրոբացիայի ծառայության ներդրման, քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի կիրառման դեպքում ամբողջ քրեական արդարադատությունը, քրեական պատիժների համակարգը փոփոխության են ենթարկվելու, դառնալու են մարդակենտրոն, ուղղվելու են մարդու իրավունքներին:
«Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի հանրային քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Ըստ նրա, այս ամենի արդյունքում ներդրվելու է քրեական վերականգնողական արդարադատություն, ինչը նշանակում է, որ կարելի է պատժի նպատակներին հասնել ոչ միայն անձին զրկելով ազատությունից, այլ նրա հետ կատարելով որոշակի վերասոցիալականացման, վերաինտեգրման աշխատանքներ:
«Ըստ այդմ ակնկալում ենք, որ հասարակության դերը էապես կբարձրանա, հասարակությունն անմիջական մասնակցություն կունենա անվտանգության ապահովման, վերաինտեգրման, հանցագործությունների կանխարգելման գործերում»,- ասաց փոխնախարարը:
Ս.Քրմոյանն ակնկալում է, որ այս նոր համակարգի ներդրումը թույլ կտա պատշաճ երկխոսություն ապահովել հանցագործություն կատարած անձի, տուժողի միջև, որը կբերի հանցագորություն կատարած անձի իրավունքների երաշխավորմանը, ապագա հանցագործությունների կանխարգելմանը, կապահովի, որ հանցագործությունից տուժած մարդիկ ավելի գոհ լինեն քրեական արդարադատության համակարգից:
Նա հիշեցրեց, որ ՀՀ-ում պրոբացիայի ներդրման լայնածավալ ծրագրի իրականացմանն աջակցում է Եվրոպայի խորհուրդը:
Քննարկմանը ներկա Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նաիրա Ավետիսյանն ասաց, որ այս ընթացքում Եվրոպայի խորհրդի տեղական, միջազգային փորձագետներն այս կամ այն կերպ աջակցել են պրոբացիայի ծառայության ներդրման մասին օրենքի մշակմանը, որպեսզի մշակված օրենսդրությունը, ենթաօրենսդրական ակտերը լինեն համահունչ եվրոպական չափորոշիչներին:
«Հույս ունեմ օրենքն իր վերջնական տեսքով կհամապատասխանի եվրոպական չափորոշիչներին և Հայաստանի կարիքներին, հիմք կհանդիսանա արդեն հաջորդ տարի Հայաստանում պրոբացիայի ծառայության լայնածավալ ներդրմանը»,- ասաց Ն. Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ Եվրոպայի խորհուրդն արդեն Հայաստանի համար իր գործողությունների առաջիկա ծրագրում մտցրել է այս ծրագրի երրորդ փուլը, որը նախատեսում է կենսական կիրառումը:
Հիշեցնենք, որ «Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերն ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունվել են:
Հարակից հրապարակումներ`
- Պրոբացիայի ծառայության ամբողջական ներդրման դեպքում 1-3 միլիարդ դրամով ծախսերը կնվազեն. Քրմոյան
- Պրոբացիայի ծառայությունը ﬕ քանի կարևոր ֆունկցիաներ իրականացնելուց զատ, ունի մի շատ կարևոր գործառույթ. Ա.Հովհաննիսյան
- Կառավարությունը հավանություն է տվել ««Պրոբացիայի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին
- Մեր առաջնահերթություններից մեկը պրոբացիայի ծառայության ներդրումն է 2016-ին. Արփինե Հովհաննիսյան
- Դատապարտյալին կհսկեն նաև GPS-ով. Պրոբացիոն ծառայության մասին
- Եվրոպացի փորձագետ. Նախ պետք է լինի իրավախախտի կարիքների գնահատում
- Թե ինչքանով արդյունավետ կգործի պրոբացիայի ծառայությունը ՀՀ-ում՝ կախված է շահագրգիռ մարմիններից. փորձագետ (տեսանյութ)
- Միջազգային փորձագետ. Բանտ ուղարկելը հարցի լուծում չէ (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան