Կբարելավվի շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների որակը
Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ բնակչության շտապ բժշկական օգնության և սպասարկման 2016-2020թթ. ռազմավարությունը:
Հիմնավորման համաձայն՝ ներկայումս շտապ բժշկական օգնության նախահիվանդանոցային փուլի հիմնական խնդիրներն են շտապ օգնության միասնական կառավարման, մոնիթորինգի և գնահատման համակարգի բացակայությունը, շտապ օգնության նախահիվանդանոցային և հիվանդանոցային փուլերի անբավարար համագործակցությունն ու հետադարձ կապը, շտապ օգնության մեքենաների և բրիգադների անբավարար թիվը, ծառայության կառավարման միասնական համակարգի բացակայությունը:
Առաջարկվում է սահմանել ռազմավարական ուղղություններ և դրանց հասնելուն ուղղված գործողություններ, մասնավորապես, կատարելագործել շտապ բժշկական օգնության ծառայությունը կարգավորող օրենսդրական դաշտը, մշակել շտապ բժշկական օգնության ծառայության ժամանակակից կազմակերպչական մոդելները` հաշվի առնելով Երևանի և մարզերի առանձնահատկությունները, մշակել շտապ օգնության կանչերի դասակարգման չափորոշիչներ և այլն:
Կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հանրապետությունում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման համակարգված և միասնական գործընթաց կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Որոշման նպատակն է գլոբալ տեղորոշման համակարգի ներդրմամբ ապահովել ՀՀ-ում մատուցվող շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման համընդհանուր հեռակառավարման համակարգ, որն ուղղված է բնակչությանն օպերատիվ, որակյալ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելուն: Որոշմամբ, մասնավորապես, սահմանվում է, որ անկախ սեփականության ձևից՝ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր բժշկական կազմակերպությունների շտապ օգնության մեքենաների համար գլոբալ տեղորոշման համակարգի առկայության պահանջ, ինչը հնարավորություն կտա հատկապես արտակարգ իրավիճակներում առավել օպերատիվ և ռացիոնալ կազմակերպել շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունը և սպասարկումը:
Մեկ այլ որոշմամբ՝ Գորիսի բժշկական կենտրոնի հակատուբերկուլոզային բաժանմունքը վերագործարկելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Այն կնպաստի առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումների և իրավական դաշտի ներդաշնակեցմանը, բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման մատչելիության ապահովմանը: Հակատուբերկուլոզային բաժանմունքը վերագործարկելու պարագայում նախատեսվում է տարեկան սպասարկել 70-80 հիվանդների:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին