«Շիրակի մարզպետին չենք մեղադրում». աղետի գոտու բնակարանաշինության ուշացումների մասին
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրը վերաբաշխում է կատարել 2016թ. պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Որոշման նախագիծը գործադիրի այսօրվա նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
«Խնդիրը ծագել է նրանից, որ Ախուրյանի թվով 3 կիսաավարտ շենքի ավարտման համար հատկացված 798 մլն դրամ գումարից առաջարկվում է առանձնացնել 10 մլն դրամի չափով գումար, որը պետք է ուղղվի նախահաշիվների կազմման, արտաքին ինժեներական ցանցերի նախագծերի կազմման խնդիրները լուծելուն: Եթե ոչ, պրոցեսը հնարավոր չէ սկսել»,- ասաց նախարարը:
Դիմելով ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին՝ վարչապետ Հովիկ Աբրահանյանը հարցրեց, թե եթե սա անհրաժեշտ էր, ինչու է ուշանում. «Ես ամեն նիստի խոսում եմ երևի թե, որ պիտի արագ սկսենք այդ նախագծերը»:
Նարեկ Սարգսյանն էլ նշեց, որ պատվիրատուն Շիրակի մարզպետարանն է. «Ուշացրել է: Ես իմ զեկուցվող հարցերի մեջ նշել եմ, Ձեզ կասեմ»:
Դավիթ Լոքյանն էլ ասաց, թե բնական է՝ ընդհանուր աշխատանքների կատարման վրա ժամանակային առումով բացասական ազդեցություն լինելու է, սակայն չի կարծում, որ Շիրակի մարզպետարանն է դրա մեղավորը, ինչին Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Շիրակի մարզպետին չենք մեղադրում»:
Դավիթ Լոքյանն էլ ասաց, թե խոսքն այսօրվա մարզպետի մասին չէ, փաստաթուղթը նախկինում է ներկայացված եղել:
Վարչապետն էլ համապատասխան գերատեսչության ղեկավարներին հանձնարարեց հետևողական լինել, որպեսզի ծրագիրն արագ իրականացվի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին