Արամ Ավագյանն ու Հովհաննես Բաչկովը կպայքարեն 3-րդ տեղի համար
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանշային մրցաշարում Հայաստանը ներկայանող 56 կգ քաշային Արամ Ավագյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պարտություն կրեցին կիսաեզրափակիչ փուլում` համապատասխանաբար ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևից ու Լիտվան ներկայացնող Էվալդաս Պետրոսկասից, սակայն չկորցրեցին օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու հնարավորությունները:
Մեր 2 մարզիկները վաղը կպայքարեն 3-րդ տեղի համար, որում հաղթելու դեպքում կնվաճեն Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ այսօր ռինգ դուրս կգան Հայաստանի ևս 2 ներկայացուցիչներ` 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին