Մարտին էլեկտրաէներգիայի սուբսիդավորման գումարը կազմել է 537,4 մլն դրամ
Կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից այս տարվա մարտին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 537,4 մլն դրամ, ինչը 37 մլն դրամով ավել է նախորդ ամսվանից։ Հունվարի համեմատ սուբսիդավորումն ավելացել է 90 մլն դրամով։ Այս մասին հայտնում է ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Փոխհատուցումից օգտվել է ավելի քան 571 հազար բնակիչ-բաժանորդ։ Նախորդ ամսվա համեմատ սպառողների այս խմբում ընդգրկվածների թիվն աճել է 43 հազարով։ Մարտին բնակչության համար սուբսիդավորման ենթակա գումարը գերազանցել է 514 մլն դրամը, ինչը 35 միլիոնով ավել է փետրվարի համեմատ։
Անցած յոթ ամիսներին ընդհանուր առմամբ տրամադրվել է ավելի քան 4,9 մլրդ դրամի փոխհատուցում, գերակշիռ մասը՝ շուրջ 4,8 մլրդ դրամը, բնակիչ-բաժանորդներին։
Հիշեցնենք, որ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի որոշմամբ, սուբսիդավորումը տրամադրվում է ամսական մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդներին և մինչև 500 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող ՓՄՁ-երին՝ 250 կՎտ-ի դիմաց: Փոխհատուցման տրամադրումը կշարունակվի մինչև 2016թ. հուլիսի 31-ը։
Հարակից հրապարակումներ`
- Հունվարին էլեկտրաէներգիայի սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 447,1 մլն դրամ
- Դեկտեմբերին ծախսված էլեկտրաէներգիայի սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 451,1 մլն դրամ
- Անցած չորս ամսում էլեկտրաէներգիայի սուբսիդավորման համար տրամադրվել է 3 մլրդ դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին