Ինտերնետի կրկնակի ծավալ՝ «My Beeline Armenia» բջջային հավելվածի միջոցով
Beeline-ը հայտարարում է «My Beeline Armenia» բջջային հավելվածի նոր հնարավորության մասին: Ս.թ. ապրիլի 8-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ Beeline կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները «My Beeline Armenia» հավելվածի միջոցով Mega շարժական ինտերնետի ծառայությունները միացնելու դեպքում կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ: Այս մասին տեղեկացնում են «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Mega 150+», «Mega 300+» և «Mega 500+» շարժական ինտերնետի ծառայությունների բաժանորդներն օրական կստանան համապատասխանաբար 300 ՄԲ, 600 ՄԲ և 1000 ՄԲ ծավալով գերարագ ինտերնետ՝ 150 ՄԲ, 300 ՄԲ և 500 ՄԲ փոխարեն։ Ծառայությունների արժեքը մնում է անփոփոխ, դրանք կտրամադրվեն համապատասխանաբար 90 դրամ, 150 դրամ և 200 դրամ օրավարձով:
«Mega 150+», «Mega 300+» և «Mega 500+» ծառայությունները կարելի է միացնել My Beeline Armenia բջջային հավելվածի միջոցով` «Հատուկ առաջարկ» բաժնից կամ անձնական գրասենյակից (հավելվածի բջջային կամ վեբ տարբերակով):
«My Beeline Armenia» հավելվածից օգտվողների թիվն օրեցօր ավելանում է, և մենք շարունակում ենք կատարելագործել այն, որպեսզի Beeline ծառայություններից օգտվելը մեր հաճախորդների համար լինի առավելագույնս պարզ և հարմար: Մեր նոր ակցիայի շնորհիվ Beeline բաժանորդները, Մեգա ծառայություններին միանալով, այժմ կստանան բջջային ինտերնետի կրկնակի ծավալ, ինչը հավելվածից օգտվելը դարձում է նաև ավելի շահավետ», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«My Beeline Armenia» հավելվածի միջոցով բաժանորդը կարող է միացնել կամ անջատել կապի ծառայությունները, ստանալ հաշվի վերծանում, սակագնային փաթեթի և միացված ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն, կատարել առցանց վճարումներ և eShop-ի միջոցով պատվիրել SIM-քարտ, սմարթֆոն կամ մոդեմ։ «My Beeline Armenia» հավելվածը հասանելի է նաև վեբ տարբերակով` app.beeline.am հղումով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին