Միջպետական ճանապարհը մաքրվել է ժայռաբեկորներից
Ժամը 12:30-ի դրությամբ, Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 360-361-րդ կմ հատվածում տեղի ունեցած փլուզման հետևանքները վերացվել են։
Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ժայռաբեկորները հեռացվել են միջպետական ավտոճանապարհից, ճանապարհը մաքրվել է և այն արդեն երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին