Սամսուն-2016. Հայաստանի 5 ներկայացուցիչները կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարում այսօր տեղի կունենան կիսաեզրափակիչ փուլի մենամարտերը. ռինգ դուրս կգան Հայաստանի 5 ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ցերեկային մրցահերթում հանդես կգան Հայաստանի 3 ներկայացուցիչներ. 49 կգ քաշային կարգում Արթուր Հովհաննիսյանը կմրցի Իտալիան ներկայացնող Մանուել Կապայի հետ:
56 կգ քաշային Արամ Ավագյանի մրցակիցը ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևն է: Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում Արամը, չնայած մարզադահլիճում տիրող ճնշող մթնոլորտին, այնումենայնիվ կարողացավ հաղթել թուրք մարզիկին: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կմրցի Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 2015 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր` Լիտվան ներկայացնող Էվալդաս Պետրոսկասի հետ: Հատկանշական է, որ Եվրոպայի առաջնությունում Բաչկովը պարտվել էր հենց նրան:
Երեկոյան մրցահերթում առաջինը ռինգ դուրս կգա Նարեկ Աբգարյանը: 52 կգ քաշային մեր մարզիկը կմրցի Իռլանդիան ներկայացնող Բրենդան Իրվինեի հետ, իսկ Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը ռինգ դուրս կգա 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով կմրցի իտալացի Վինչենցո Մանգիակապրեի հետ:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում հաղթանակը Հայաստանին կպարգևի օլիմպիական ուղեգիր:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին