Եվս մեկ օլիմպիական հայկական ուղեգիր Թուրքիայից
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանշային մրցաշարում 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը հաղթել է Իռլանդիան ներկայացնող Բրենդան Իրվինեին և դուրս եկել եզրափակիչ` միաժամանակ նվաճելով օլիմպիական ուղեգիր: Հիշենենք, որ այսօր ուղեգիր էր նվաճել նաև 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվության ծառայությունը:
Հայաստանը ներկայացնող 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը կիսաեզրափակչում, ցավոք, պարտվել է իտալացի Վինչենցո Մանգիակապրեին:
Հիշեցնենք, որ վաղը Վլադիմիր Մարգարյանը, ինչպես նաև 52 կգ քաշային Արամ Ավագյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կպայքարեն 3-րդ տեղի համար, որը նույնպես կապահովի Ռիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին