Արայիկ Հարությունյան. Ժամանակն է, որ Արցախի Հանրապետությունն անցում կատարի իր բնականոն կյանքին
Իհարկե, հատկապես այս օրերին բոլորս լծված ենք հայրենիքի սահմանների պաշտպանության գործին, սակայն արդեն ժամանակն է, որ, դրան զուգահեռ, հանրապետությունն անցում կատարի իր բնականոն կյանքին: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ հրավիրած խորհրդակցության ժամանակ: ԱՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, քննարկել են շրջաններում տնտեսական ակտիվության վերականգնման հետ կապված մի շարք հարցեր:
«Այդ միջոցով մենք կկարողանանք կարճ ժամանակահատվածում վերացնել ռազմական գործողությունների հետևանքները և շարունակել տնտեսությունը զարգացնելու մեր ճանապարհը»,- նշել է վարչապետը:
Ա. Հարությունյանը կարևորել է տնտեսության բնականոն գործունեության վերականգնման նշանակությունը՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներն արագ վերացնելու և բնակչության սոցիալ-տնտեսական դրության հետագա բարելավման գործում: Ա.Հարությունյանը գյուղնախարարին և շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել է պատշաճ ձևով կազմակերպել գարնանացան աշխատանքները:
Գործադիրի ղեկավարը հանձնարարականներ է տվել նաև հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ՝ բերքահավաքի շրջանում հնարավոր կորուստների նվազեցման նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին