Պետության ամրության ամենակարևոր հատկանիշն այսօր ներքին կայունությունն է. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Որ կոռուպցիան և գանձագողությունը լուրջ մարտահրավեր են մեր անվտանգությանը՝ ապացուցվեց 4-օրյա պատերազմի ժամանակ: Դրա հետ բոլորը համաձայն են: Բայց ես համաձայն չեմ ծայրահեղական առաջարկներին, որոնք հաճախ հնչում են զուտ պոպուլիստական նպատակով: Խոսքը չարաբաստիկ ազգայնացման և «կուլակաթափության» մասին է:
Եթե որևէ մեկը հավաքի գրոհայինների մի խումբ, հարձակվի որևէ օլիգարխի պալատի վրա, հավաքի ոսկեղենը և ասի՝ սա էլ իմ լուման է հայոց բանակին, ապա դա կլինի հենց այն, ինչ ուզում է հակառակորդը՝ ներքին կոնֆլիկտ, խժդժություն: Էլ չեմ ասում, թե այդ ոսկեղենի որ մասն է մնալու հարձակվողների գրպանում: Չեմ կասկածում՝ շուտով վերսկսվելու են մարտական գործողություններ, և մենք, եթե չենք կարող դառնալ այդ գործողություններին մասնակցող զինվոր, կարող ենք լինել պետության զիվոր, իսկ պետության ամրության ամենակարևոր հատկանիշն այսօր ներքին կայունությունն»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան