Հռիփսիմե Խուրշուդյանը հաղթանակը նվիրել է Արցախին ու հայ զինվորին
Քիչ առաջ Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի 2016 թ. կանանց առաջնությունը: Հայաստանի հավաքականի 7 պատվիրակներից երկուսը՝ հանահայտ ծանորդուհիներ Նազիկ Ավդալյանը (69 կգ) և գերծանր՝ +75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը, դարձան Եվրոպայի չեմպիոնուհիներ: Այս առաջնությունում նրանք կարողացան ընդհանուր առմամբ 6 մեդալ՝ 5 ոսկե, և 1 արծաթե պարգև նվաճել:
Առաջին անգամ ամբողջական կազմով ՝ 7 ծանրորդուհիներով հանդես եկած կանանց ծանրամարտի Հայաստանի հավաքականի իր պատմության մեջ առաջին անգամ թիմային հաշվարկում գրավեց առաջին տեղը:
Նշենք, որ Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակված հայ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը, հետևելով իր թիմակցի՝ Նազիկ Ավդալյանի օրինակին, հաղթանակը նվիրել է Արցախում զոհված բոլոր հայ զինվորներին:
«Ես նույնպես միանում եմ իմ ընկերների բարեմաղթանքներին և հաղթանակներս նվիրում եմ Արցախում զոհված բոլոր մեր հայ զինվորներին ու բոլոր նրանց, ովքեր մարտնչում են: Ողջունում եմ բոլորիդ»,- իր ելույթից հետո եթերում ասել է Հռիփսիմե Խուրշուդյանը:
ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում էլ Խուրշուդյանը նշել է. «Սա ինձ համար մի նոր վերադարձ էր, նոր սկիզբ: Եղել է այնպես, որ մեկ տարվա ընթացքում 20 ոսկի եմ նվաճել, սակայն 20 օրում երկու անգամ չեմպիոն չէի դարձել դեռ: Սա հերոսություն էր իմ կողմից: Այնքան ուրախ եմ, մարզիկներով կարողացանք ապացուցել, որ Հայաստանը միշտ էլ հաղթողի դերում է լինելու: Իմ այս բարձրացրած քաշերը մարզումային քաշեր էին: Ավելին մեզ պետք չէր, հարկավոր էր միայն չեմպիոն դառնալ: Ավելի մեծ քաշեր կբարձրացնեմ արդեն Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերում և այնտեղ ևս կպայքարեմ մեդալների համար»
Տեսանյութն այստեղ:
Հարակից հրապարակումներ`
- Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
- Նազիկ Ավդալյան. Առավել ևս հիմա մեր ազգին պետք են հաղթանակներ
- Ես ուժ էի ստանում սահմանին կանգնած մեր զինվորներից. Նազիկ Ավդալյան
- Նազիկ Ավդալյանը՝ Եվրոպայի չեմպիոն