Սամվել Բալասանյանը հույսը կտրել է ՀՀԿ-ից ու սկսել է «ախպերություն» անել ՀՅԴ-ի հետ. «Հրապարակ»
Գյումրու թիվ 8 դպրոցում երեկ կայացել է տնօրենի մրցույթ, հաղթող է ճանաչվել դաշնակցական թեկնածուն: Տնօրենի թափուր պաշտոնի համար 4 դիմում է եղել: Մրցույթին ներկայացել է 2 հավակնորդ: Հաղթել է դաշնակցական Համազասպ Խոցանյանը, որն աշխատում էր Գյումրու թիվ 37 դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Այս փաստը Գյումրիում ակտիվ քննարկումների տեղիք է տվել։ Ասում էին, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանը հույսը կտրել է ՀՀԿ-ից ու սկսել է «ախպերություն» անել ՀՅԴ-ի և հատկապես մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ։ Լուրեր կան, որ առաջիկայում բուժհաստատություններում էլ են կադրային փոփոխություններ անելու և նույնպես ներգրավելու են ՀՅԴ-ականների»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան