Ինչպե՞ս է ստացվում, որ առաջնագծում կանգնած զինվորները հիմնականում անապահով ընտանիքներից են. հարց նախարարին
«Այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Կան օբյկետիվ հանգամանքները, որոնք մենք պետք է պարզաբանենք, հասարակությունը իմանա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե այս օրերին շատ է քննարկվում այն հարցը, որ առաջնագծում կանգնած զինվորները հիմնականում անապահով ընտանիքներից են, ինչպե՞ս է ստացվում, արդյո՞ք կոռուպցիայի դրսևորում չէ:
Նախարարի խոսքով, նախ պետք է հասկանալ, թե ովքեր են այսօր կարողանում բարձրագույն կրթություն ստանալ, գիտական թեզեր ունենալ, տարկետում ստանալ, ասպիրանտուրա ընդունվել:
«Այս իրականության մեջ, կարծում եմ, հիմնականում միջին և բարձր խավերի ընտանիքների երեխաներն են, որ ընդունվում են բուհեր: Նրանց մեծ մասը հետագայում լրացնում են սերժանատական կազմը, այս կամ այն մասնագիտությունները, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն զինված ուժերում: Սա մեկ օբյետիվ հանգամանք»,- ասաց նախարարը:
Ս.Օհանյանի խոսքով, իհարկե, կարող են լինել թերություններ, առավելագույնը ձգտում են տարեց տարի վիճակահանությունը, որով իրականացվում է զորակոչն, էլ ավելի բարձր հիմքերի վրա դնել:
Նա նշեց, որ անձնակազմի կառավարման ոլորտում կատարված բարեփոխումները վերջին տարիներին բավականին մեծ ռեզոնանաս են ստացել նաև հասարակության մեջ: