Վլադիմիր Հակոբյանը տարավ 4-րդ հաղթանակը «Դուբայ Օփենում»
Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում շարունակվում է ավանդական «Դուբայ Օփենը»: Մրցաշարի 4-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը հաղթեց գրոսմայստեր Բորիս Սավչենկոյին և այժմ անգլիացի Դեյվիդ Հոուելի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Այսօր կայանալիք 5-րդ տուրում երկու առաջատարները կմրցեն իրար հետ:
Գաբրիել Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը վաստակել են 3-ական միավոր և ընթանում են առաջատարներին հետապնդողների խմբում:
Մեր մյուս մասնակիցները՝ Լիլիթ Գալոյանը և Հովհաննես Հակոբյանը, վաստակել են 1,5-ական միավոր: