Լռության օր է
Ապրիլի 17-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց Ձորի 36 համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ, դրանցից 33-ում համայնքապետ են ընտրելու:
Համայնքապետի ընտրություններ կանցկացվեն երեք քաղաքներում՝ Թալինում, Հրազդանում, Սպիտակում:
Թալինի քաղաքապետի համար գրանցված երեք թեկնածու կա՝ ՀՀԿ-ն առաջադրել է գործող քաղաքապետ Սարգսի Արամյանի, ՀՅԴ-ն՝ Տիգրան Հարությունյանի, «Հայկական վերածնունդ»-ը՝ Գուրգեն Գրիգորյանի թեկնածությունը:
Սպիտակում միմյանց դեմ պայքարելու են ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանն ու Լոռու փոխմարզպետ, ՀՀԿ-ական Վանիկ Ասատրյանը: Հարազատ կուսակցությունը հայտարարել է, որ նրանցից որևէ մեկին չի աջակցում:
Հրազդանում գործող քաղաքապետ Արամ Դանիելյանին առաջադրել է ՀՀԿ-ն: Նրա հիմնական մրցակից է համարվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ Սասուն Միքայելյանը: «Հայկական վերածնունդ»-ն այստեղ առաջադրել է Արթուր Միսակյանին:
Գյուղական համայնքներից շատերում գործող ՀՀԿ-ական գյուղապետերը մրցակիցներ չունեն: Առաջադրված թեկնածուները ինքնաբացարկ են հայտնել:
Հարակից հրապարակումներ`
- Ա. Դանիելյան. «Հրազդանի բոլոր խնդիրները վերջնականապես լուծելու ենք առաջիկա տարիներին»
- Ո՞վ ա իրավունք տվել զինվորի փողը բերես, ընտրակաշառք բաժանես. Սասուն Միքայելյան
- Սպիտակի գործող քաղաքապետն ընտրվելու շանսերը բարձր է գնահատում
- Համայնքապետի թեկնածու կանանց կեսն ինքնաբացարկ է հայտնել
- Ա. Դանիելյան. Ոչ մեկին մրցակից չեմ դիտարկում, իմ հիմնական մրցակիցները քաղաքի չլուծված խնդիրներն են. «168 Ժամ»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին