Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է, թթվասերինը և կաթնաշոռինը՝ նվազել
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 1 989.8 տոննա պանիր, ինչը 2015թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,1%-ով։
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ կաթի արտադրության ծավալները հունվար-փետրվարին աճել են 0,7%-ով. եթե 2015թ-ի հունվար-փետրվարին հանրապետությունում արտադրվել է 56.7 մլն լիտր կաթ, ապա 2016թ-ին՝ 57.1 մլն լիտր։
Այս տարվա հունվար-փետրվարին 0.7%-ով աճել է նաև թթվասերի արտադրության ծավալը՝ կազմելով 977.1 տոննա:
Միաժամանակ հունվարին-փետրվարին կաթնաշոռի արտադրության ծավալները նվազել են 0.8%-ով և կազմել 143.8 տոննա:
Նույն ժամանակահատվածում 0.3%-ով նվազել է նաև մածունի արտադրության ծավալը և կազմել 950.3 տոննա։