Անարդար մրցավարությունն անզոր է ուժեղ կամքի դեմ. Արամ Ավագյանն ուղեգիր նվաճեց
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանշային մրցաշարում քիչ առաջ 56 կգ քաշային Արամ Ավագյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր: Մեր մարզիկը երեկ ադրբեջանցու հետ մենամարտում մրցավարական անարդարությունների զոհը դարձավ, ինչի պատճառով ստիպված էր օգտագործել օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու վերջին հնարավորությունն ու պայքարել 3-րդ տեղի համար: Այսօր Արամն ապացուցեց, որ նույնիսկ անարդար մրցավարությունն անզոր է ուժեղ կամքի դեմ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Արամ Ավագյանին հաջողվեց հաղթել ուկրաինացի Միկոլա Բուցենկոյին և ապահովեց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 3-րդ օլիմպիական ուղեգիրը: