Մեր սպառազինությունը մարտական գործողությունների ժամանակ ապահովել է և պաշպանությունը, և հակառակորդի ճշգրիտ կրակային խոցումը. Ս.Օհանյան
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակի դադարեցման համաձայնությունը հիմնականում պահպանվում է: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ պաշտպանության բանակը պատրաստ է դիմագրավել ցանկացած հարձակման:
Խոսելով բանակի սպառազինության մասին, նախարարն ասաց, որ հիմնական սպառազինությունը ձեռք է բերվել Երկրորդ աշխարհամարտից հետո, և այդ բոլոր տեսականին կամաց-կամաց զարգանում է:
«Նույնիսկ առկա 80-ական թվականների սպառազինությամբ, այսօր հայկական ստորաբաժանումները պայքարել են, պայքարում են և կարողանում են իրենց առջև դրված խնդիրները հերսաբար լուծել: Դա չի նշանակում, որ այսօր այդ սպառազինությունից բացի մենք չունենք այլ առաջատար միջոցներ, որոնք հեռահար են, ճշգրիտ են ու ռազմավարական զսպման մեխանիզմի մեջ են»,- նշեց Ս.Օհանյանը:
Բացի դրանից, համեմատելով տարածաշրջանային սպառազինության հարաբերականությունը, նախարարը չի կարծում, բացի մի քանի միջոցների քանակական առավելությունից, ՀՀ սպառազինության մեջ էական տարբերություն կա:
«Զինծառայողների հոգատար վերաբերմունքի շնորհիվ մեր ձեռքի տակ եղած սպառազինության ամբողջ պաշարը պատշաճ մակարդակի է և այդ օրերին մարտական գործողությունների ժամանակ ապահովել է և պաշպանությունը, և հակառակորդի ճշգրիտ կրակային խոցումը»,- ասաց Ս.Օհանյանը:
Պատասխանելով հարցին, թե այսօր ապացույցներ ներկայացվեցին, որ Ադրբեջանն է սկսել ռազմական գործողությունները, ՊՆ-ն այդ ապացույցները ներկայացնելո՞ւ է դիվանագիտական ասպարեզներում, նախարարն ասաց. «Առաջնայինն այն է, որ մենք կարողանանք ապացուցենք, որ այդ ագրեսիան սանձազերծել է Արբեջանը»:
Նա նշեց, որ ունեն բազմաթիվ ապացույցներ, որ հակառակորդի նպատակները եղել են մեծ խորությամբ մխրճվել պաշտպանության բանակի հատվածը: Նախարարն ընդգծեց, որ այդ ամենը ներկայացվելու է միջազգային հանրությանը:
Ս.Օհանյանի խոսքով, ԼՂՀ պաշտպանության բանակի և ՀՀ Զինված ուժերի ղեկավարությունները համապատասխան վերլուծություններ են կատարել, որոնց շրջանակներում նշվել են այն բոլոր խնդիրները, որոնք այսօր կան, իրադրությունն է գնահատվել, առանձնացվել են ուժեղ և թույլ կողմերը:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս է ստացվում, որ առաջնագծում կանգնած զինվորները հիմնականում անապահով ընտանիքներից են. հարց նախարարին
- «Ոչ մի ռազմավարական դիրք հակառակորդին հանձնված չէ». Սեյրան Օհանյան
- Մենք ունենք զինատեսակներ, որոնց մասին հակառակորդն անգամ երազել չի կարող. Սեյրան Օհանյան