Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը սկսել են հաճախ հանդիպել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շփումները սկսել են պարբերական բնույթ կրել: Ինչպես հայտնի է՝ քառօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին այցելել էր Լևոն Տեր-Պետրոսյանի բնակարան, և մոտ մեկ ժամ նրանք զրուցել էին Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ այդ հանդիպումից հետո Սարգսյանը և Տեր-Պետրոսյանը սկսել են շարունակական շփվել: Ըստ նույն լուրերի՝ Սերժ Սարգսյանը հաճախակի է զանգահարում Տեր-Պետրոսյանին` ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող զարգացումնները քննարկելու նպատակով:
Լուրի առնչությամբ թերթը փորձել է մեկնաբանություններ ստանալ ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանից և ՀԱԿ կուսակցության մամլո խոսնակ Արման Մուսինյանից:
«Հանրապետության նախագահի այցելությունների և հանդիպումների մասին պատշաճ կարգով և ժամանակին տեղեկացնում ենք»,- պատասխանել է Վլադիմիր Հակոբյանը: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարը էլ ասել է. «Ես նման օդից վերցրած բաներ չեմ մեկնաբանում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա