Ռոբերտ Քոչարյանի տան վրա հարձակման գործով բազմաթիվ վկաներ են հարցաքննվել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ երկրորդ նախագահի առանձնատան բակի ուղղությամբ նռնակա նետվելու մասին ահազանգն ստանալուց հետո անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել քննչական ու այլ անհետաձգելի դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին, և ուսումնական նռնակ նետել պահակակետի ուղղությամբ։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվել դեպքի վայրի զննություն, հարցաքննվել բազմաթիվ վկաներ։ Պարզվել է ավտոմեքենայի մակնիշն ու գույնը։ Ներկայումս օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին