Սասուն Միքայելյանի վստահված անձը ուղղորդում է ընտրողներին. Դիտորդ
Հրազդանի թիվ 25/15 տեղամասում ընտրողների հոսքը ակտիվ է, գալիս են նույնիսկ ձեռնափայտով տարեց մարդիկ, մասնակցում քվեարկությանը: Այս մասին հայտնում է Panorama.am-ի թղթակիցը:
Տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող «Հայք» կազմակերպության ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ թեկնածուներից մեկի՝ Սասուն Միքայելյանի վստահված անձն ուղղորդում է տարեց ընտրողներին, և ասում, թե ո՞ր թեկնածուի օգտին քվեարկեն:
«Մենք մի քանի անգամ վստահված անձին տեղեկացրեցինք, որ ինքն օրենք է խախտում, և պետք չի ընտրողներին ուղղորդել, բայց նա ուշադրություն չդարձրեց մեր հորդորներին»,- նշեց Լիլիթ Աթոյանը:
Իր հերթին Սասուն Միքայելյանի վստահված անձ Արմեն Առաքելյանը մեր թղթակցին ասաց, որ ինքն ընդամենն օգնում է իր համաքաղաքացիներին:
Նշենք, որ 25/15 տեղամասը տեղակայված է Սասուն Միքայելյանի հայրենի Վանատուր թաղամասում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին