ԸԸՀ նախագահ. Այս պահին որևէ դիմում բողոք հանձնաժողովը չի ստացել
Հրազդանում քվեարկությունն «ընդհանուր առմամբ նորմալ է ընթանում»: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը:
ԸԸՀ նախագահի խոսքով՝ թեև որոշ տեղամասերում որոշակի լարվածություն կա, սակայն հիմնականում նորմալ է ընթանում:
«Լարվածությունը բնական երևույթ է, միշտ էլ լինեում է: Հատկապես մի քանի տեղամասերում միշտ էլ լարվածություն լինում է»,- նշեց նա՝ մասնավորեցնելով, որ խոսքը 25/01, 25/15, 25/21 տեղամասերի մասին է:
Հարցին, թե կողմերը որևէ գրավոր ահազանգ ներկայացրել են ընտրական հանձնաժողով, Արմեն Բադալյանը արձագանքեց, որ այս պահի դրությամբ որևէ դիմում բողոք չի ներկայացվել մասնակից կողմերից և ոչ մեկից:
«Ահազանգեր են լինում, անհասկանալի հարցեր են լինում, զանգում են, կոնսուլտացիա ենք անում՝ թե թեկնածուների ներկայացուցիչներից, թե տեղամասային հանձնաժողովներից, թե քաղաքացիներից»,- հայտնեց ԸԸՀ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան