Հրազդանի 25/17 ընտրատեղամասում արձանագրված միջադեպերը չեն ազդել ընտրությունների ընթացքի վրա. Հանձնաժողովի նախագահ
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Հրազդանի թիվ 25/17 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը հայտնեց, որ ընտրություններն իրենց մոտ անցել են նորմալ և բարձր ակտիվությամբ՝ հավելելով, որ ժամը 18:00-ի դրությամբ տեղամասում 1940 գրանցված ընտրողներից արդեն քվեարկել են 1200 հոգի:
Արմեն Սարգսյանը նշեց, որ տեղամասում օրվա ընթացքում եղել են միջադեպեր, մասնավորապես՝ մի երիտասարդ, հագին ունենալով քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի պատկերով շապիկ և գլխարկ, փորձել է մտնել տեղամաս, ինչը կանխվել է և երիտասարդին դուրս են հրավիրել:
«Դա համարվում է քարոզչություն, ինչը ընտրությունների օրը արգելվում է: Այդ տղային դուրս ենք հանել տեղամասից և դրա կապակցությամբ կազմվել է արձանագրություն: Այդուհանդերձ, այդ և այլ միջադեպերը բացասաբար չեն անդրադարձել տեղամասում ընտրությունների ընթացքի վրա»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ իրենց ընտրատեղամասում այլ համայնքի բնակիչներ, ընտրացուցակներում չգրանցված անձինք չեն քվեարկել, քանզի բոլորն իրար ճանաչում են և դա անմիջապես կբացահայտվեր:
Հանձնաժողովի նախագահը բարձր գնահատեց ընտրական հանձնաժողովի անդամների աշխատանքն ու վստահված անձանց գործունեությունը՝ նշելով, որ բոլորն իրենց գործը լավ գիտեն, և այդ է պատճառը, որ խնդիրներ չեն առաջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին