Հրազդանի 25/13 ընտրատեղամասում վստահված անձը խնդիր է նկատել
Հրազդանի թիվ 25/13 ընտրատեղամասում գրանցված 1500 ընտրողից ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 525 ընտրող: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ընտրական հանձնաժոովի նախագահ ՀՀԿ ներկայացուցիչ Վլադիմիր Գյուրջյանը:
Նրա խոսքով, քվեարկությանը մարդիկ մասնակցում են ակտիվ, և մինչ այս պահը որևէ միջադեպ կամ որևէ խախտում չի գրանցվել ընտրական գործընթացում:
Նույնը մեր թղթակցին ասել է նաև քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի վստահված անձ Սարգիս Հուսիկյանը:
«Ամեն ինչ խախանդ է»,- նշեց նա:
Քաղաքապետի մյուս թեկնածու Սասուն Միքայելյանի վստահված անձ Արթուր Մկրտչյանն ասաց, որ ամեն ինչ նորմալ է անցել, բայց մի փոքրիկ խնդիր է եղել: Նրա խոսքով, հասցեներից մեկի վրա հաշվառված է եղել մի քանի բնակիչ:
«Այդ մասին տեղյակ ենք պահել անձնագրային ծառայությանը, հիմա այդ հարցով զբաղվում ենք, որպեսզի հասկանանք՝ ինչ խնդիր է, ինչու է մի տան վրա մի քանի բնակիչ գրանցված եղել»,- նշեց նա:
Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այդ մասին արձանագրություն կազմվել է, վստահված անձը պատասխանց, որ ոչ՝ նշելով, որ անձնագրային ծառայությունը խոստացել է զբաղվել այդ հարցով:
Նշենք, որ Հրազդանում քաղաքապետի թեկնածուները երեքն են՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը` ՀՀԿ-ից, Սասուն Միքայելյանը` Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից և երրորդ թեկնածուն «Հայկական վերածնունդ» կուսակցությունից է` Արթուր Միսակյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հրազդանի 25/05 տեղամասում քվեարկությունն ընթանում է բնականոն հունով
- Հրազդանի 25/02 ընտրատեղամասում քվեարկել է 400 հոգի
- Արամ Դանիելյանի վստահված անձը հաղորդում է տվել ոստիկանության Հրազդանի բաժնում
- Հուսով եմ՝ իմ ընտրած թեկնածուն կդառնա քաղաքապետ. Հրազդանի բնակիչ
- Հրազդանցիներն ակտիվ մասնակցում են քաղաքապետի ընտրություններին