Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաներին այցելել է ՀՀ առողջապահության նախարարը
Արցախում հրթիռակոծության հետևանքով վիրավորված 12-ամյա Վարդան Անդրեասյանին և 11-ամյա Գևորգ Գրիգորյանին այցելել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Կարևորելով երեխաների ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական շուտափույթ և լիարժեք ապաքինումը նախարարին նեղ մասնագետներից բացի ուղեկցել են նաև հոգեբաններ։
Բժիշկները նախարարին տեղեկացրել են, որ երեխաների ինքնազգացողությունը լավ է, նրանց արդեն վիրակապում են առանց անզգայացման:
Երեխաներն ինքնուրույն նստում են, կանգնում, փորձում քայլել քայլակի օգնությամբ։ Տեղի մասնագետների հետ Արմեն Մուրադյանը մանրամասն քննարկել է երեխաների բուժման հետագա ռազմավարությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան