Ինձ չեն ծեծել. Արամ Դանիելյանի շտաբի պետ
Հրազդանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի նախընտրական շտաբի պետ Կարեն Մարգարյանը հերքեց տարածված տեղեկություններ, թե իր վրա հարձակում է եղել և իրեն ծեծել են:
«Ինձ չեն ծեծել, իմ նկատմամբ հարձակում չի եղել: Հարձակում գործել են մեր ակտիվիստներից մեկի նկատմամբ, բայց այդ մասին այժմ ոչինչ չեմ կարող ասել: Այդ մասին կխոսեմ ասուլիսում»,- Panorama.am-ի թղթակցին ասաց Կարեն Մարգարյանը՝ հրաժարվելով այլ մանրամասներ ներկայացնել:
Նշենք, որ Հրազդանում քաղաքապետի թեկնածուները երեքն են՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը` ՀՀԿ-ից, Սասուն Միքայելյանը` Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից և երրորդ թեկնածուն «Հայկական վերածնունդ» կուսակցությունից է` Արթուր Միսակյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԸԸՀ նախագահ. Այս պահին որևէ դիմում բողոք հանձնաժողովը չի ստացել
- Հրազդանում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 7050 ընտրող
- Սասուն Միքայելյանի վստահված անձը ուղղորդում է ընտրողներին. Դիտորդ
- Հրազդանի 25/15 տեղամասում ընտրողը քվեարկել է տեղամասից դուրս
- Հրազդանցիներն ակտիվ մասնակցում են քաղաքապետի ընտրություններին