Հրազդանի 25/02 ընտրատեղամասում քվեարկել է 400 հոգի
Այս պահի դրությամբ ոչ մի միջադեպ և խախտում մեր ընտրատեղամասում չի գրանցվել: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց 25/02 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Արամ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մինչ այս պահը իրենց տեղամասում քվեարկությանը արդեն մասնակցել են 400-ից ավել ընտրողներ և ոչ մի խնդիր չի եղել:
Ընտրողներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ նորմալ է ընթանում և ինքը գոհ է ընտրություններից:
Հիշեցնենք, որ այսօր Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ընթացող քաղաքապետի ընտրություններում պայքարում են 3 թեկնածուներ՝ գործող քաղաքապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Սասուն Միքայելյանը և «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ներկայացնող Արթուր Միասկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին