Հրազդանի 25/15 տեղամասում ընտրողը քվեարկել է տեղամասից դուրս
Հրազդանի 25/15 տեղամասում ընտրողը քվեարկել է ընտրական տեղամասի տարածքից դուրս, ինչը հարուցել է ընտրական գործընթացի մասնակիցների դժգոհությունը:
Ինչպես տեղից հայտնում է Panorama.am-ի թղթակիցը, ընտրողը եղել է 80-ն անց տարեց կին, ով հայտնել է, որ չի կարող մուտք գործել ընտրական տեղամաս, ինչից հետո հանձնաժողովի նախագահի և վստահված անձանց մասնակցությամբ քվեարկությունը կազմակերպվել է դրսում:
Նշենք, որ ԿԸՀ 2011 թվականի հունիսի 30-ի որոշմամբ քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով սահմանված են լրացուցիչ հնարավորություններ, որոնց համաձայն՝ տեղաշարժման խնդիր ունեցող անձինք ՏԸՀ նախագահը՝ վստահված անձի կամ դիտորդի ներկայությամբ կարող է ապահովել ընտրողի քվեարկությունը տեղամասային կենտրոնի տեղակայման շենքի մոտ:
Տեղեկացնենք, որ 25/15 տեղամասը տեղակայված է Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի հայրենի՝ Վանատուր գյուղում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին