Արամ Դանիելյանի վստահված անձը հաղորդում է տվել ոստիկանության Հրազդանի բաժնում
Այսօր ժամը 11.30 -ին, Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի վստահված անձ Մաթևոս Ա.-ն հաղորդում է տվել ոստիկանության Հրազդանի բաժնում, որ ժամը 10 .40-ի սահմաններում Հրազդանի թիվ 14 դպրոցում տեղակայված 25/09 ընտրատեղամասից շուրջ 70 մետր հեռավորության վրա փողոցում իր հետ վիճաբանել են քաղաքապետի մյուս թեկնածու Սասուն Միքայելյանը և նրա հետ գտնվող ոմն Կարենը և Մհերը: Այս մասին հաղորդում է Tert.am-ը:
Նշենք, որ Հրազդանում քաղաքապետի թեկնածուները երեքն են՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը` ՀՀԿ-ից, Սասուն Միքայելյանը` Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից և երրորդ թեկնածուն «Հայկական վերածնունդ» կուսակցությունից է` Արթուր Միսակյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վանատուր թաղամասում մարդիկ ընտրատեղամաս եկել էին «գազել»-ներով
- Ինչի՞ց էր սկսվել թիվ 25/15 ընտրատեղամասում տարեց կնոջ քվեարկության շուրջ աղմուկը
- Հուսով եմ՝ իմ ընտրած թեկնածուն կդառնա քաղաքապետ. Հրազդանի բնակիչ
- Ինձ չեն ծեծել. Արամ Դանիելյանի շտաբի պետ
- Հրազդանում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 7050 ընտրող
- Հրազդանի 25/15 տեղամասում ընտրողը քվեարկել է տեղամասից դուրս
- Հրազդանում ծեծի են ենթարկել Արամ Դանիելյանի շտաբի պետին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին