Հրազդանում ծեծի են ենթարկել Արամ Դանիելյանի շտաբի պետին
Հրազդանում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրված Հրազդանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի շտաբի պետ Մաթևոս Ավանեսյանի պնդմամբ` Հրազդանի քաղաքապետի մյուս թեկնածու Սասուն Միքայելյանը, իր վարորդն ու ևս մեկ անձ այսօր ընտրատեղամասից դուրս հարձակվել են իր վրա և ծեծել: Այս մասին հայտնում է Tert.am-ը:
«Անպատիվ խոսք, հետո ծեծ, ես հիմա մի հատ շենքի առաջին հարկում նստած եմ»,- աղբյուրի հաղորդմամբ՝ հայտնել է Արամ Դանիելյանի նախընտրական շտաբի պետը՝ խուսափելով այլ մանրամասներ ներկայացնել:
«Սասունը, ուզեց խփի, բայց բոյով եմ` չստացվեց, սկզբից չէի ուզում փախչել, բայց հետո տեսա, որ շատանում են` փախա»,-ասել է Մաթևոս Ավանեսյանը: