Հուսով եմ՝ իմ ընտրած թեկնածուն կդառնա քաղաքապետ. Հրազդանի բնակիչ
Ընտրություններն անցնում են նորմալ, բնականոն հունով, ոչ մի խնդիր չի առաջանում, մարդիկ գալիս են բարձր տրամադրությամբ, կատարում են իրանց ընտրությունը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հրազդանի 25/01 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Լյովա Օհանյանը՝ նշելով, որ տեղամասում խախտումներ չեն արձանագրվել:
«Մի փքրիկ միջադեպ է միայն եղել՝ կապված մի տարեց կնոջ հետ, ինչը հենց տեղում արագ հարթվել է: Այս պահի դրությամբ քվեարկությանն արդեն մասնակցել է 370-400 ընտրող»,-նշեց Լյովա Օհանյանը:
Մեզ հետ զրույցում 25/01 ընտրատեղամասի ընտրողներից մեկն իր գոհունակությունը հայտենց ընտրական գործընթացի վերաբերյալ՝ նշելով, որ իր քվեարկելու ընթացքում խախտումներ չի նկատել:
Մեկ այլ քաղաքացի էլ ընտրական գործընթացը գնահատեց գերազանց՝ նշելով, որ հերթեր չկան և լավատեսություն հայտնեց առ այն, որ իր ընտրած թեկնածուն կդառնա քաղաքապետ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին