Ընտրակաշառքին պտի վերջ տրվի. Սասուն Միքայելյան
«Ժողովրդի համար տարիներ շարունակ ծառայել եմ ու չեմ կասկածում, որ ժողովուրդը դրա գնահատականը կտա», -այսօր թիվ 25/14 ընտրատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը:
Նա ընտրություն կատարելուց առաջ եկեղեցում հարազատների հետ մոմ է վառել և հետո միայն կատարել քվեարկություն:
Անդրադառնալով մրցակից թիմի կողմից բաժանվող ընտրակաշառքի մասին լուրերին, Միքայելյանն ասել է, որ չնայած էդ ամենին, ժողովուրդը «հասկացել է` ինչ է կատարվում ու կկատարի իր ճիշտ ընտրությունը»:
«Ընտրակաշառքին պտի վերջ տրվի, իսկ վերջ տվողը ժողովուրդն է», -ասաց նա` ընդգծելով, որ անգամ ընտրությունների ժամանակ էլ են ընտրակաշառք բաժանում:
Հարակից հրապարակումներ`
- Մեքենաների «կուտակումներ»՝ Հրազդանի թիվ 25/13 ընտրատեղամասի դիմաց
- Հրազդանի 25/13 ընտրատեղամասում վստահված անձը խնդիր է նկատել
- Արամ Դանիելյանի վստահված անձը հաղորդում է տվել ոստիկանության Հրազդանի բաժնում