Սիրիայի խորհրդարանում հայազգի երկու պատգամավոր կլինի
Սիրիայի խորհրդարանական ընտրությունների դատական բարձրագույն հանձնախումբը հրապարակել է ընտրությունների արդյունքում ընտրված 250 պատգամավորների անունները: Այս մասին տեղեկանում ենք Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից:
Սիրիայի խորհրդարանում երկու հայազգի պատգամավոր կլինի՝ Ժիրայր Ռեիսյանն ու Նորա Արիսյանը:
Ընտրությանը մասնակցել է Սիրիայի՝ ընտրելու իրավունք ունեցող բնակչության 57,56 տոկոսը:
Հիշեցնենք, որ Սիրիայում խորհրդարանական ընտրությունները կայացել էին ապրիլի 13-ին: Սիրիայի Ժողովրդական խորհրդի 250 տեղի համար պայքարում էին 3500 թեկնածու: Հալեպահայերի միասնական թեկնածուն է Ժիրայր Ռեիսյանը, Դամասկոսից ընտրություններին մասնակցում է երեք անկախ հայ թեկածու՝ Նորա Արիսյանը, Երատո Գրիգորյանը, Վահե Մահշիկյանը:
Այս ընտրություններն երկրորդն էին Սիրիայում զինված հակամարտության սկսվելուց ի վեր: Սիրիայում վերջին անգամ խորհրդարանական ընտրություններ կայացել էին 2012թ. մայիսին: Այդ ժամանակ ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 51 տոկոսը:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիահայերն ակտիվ մասնակցում են Սիրիայի խորհրդարանական ընտրություններին
- Սիրիայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ