Եթե ազատ կամարտահայտում է տեղի ունեցել, ապա Սասուն Միքայելյանի գործերը լավ են. Փաշինյան
Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժամը 15:00-ի դրությամբ 44 հազար 320 ընտրողից ընտրություն է կատարել 18 հազար 873 քաղաքացի:
Ըստ Փաշինյանի` վաղ առավոտից մինչև ժամը 15:00-ն ընտրողների մեծ հոսք կար դեպի ընտրատեղամասեր և ԸԸՀ-ներում խնդիր կար՝ տեղամասերում ոչ ավել քան 15 ընտրողի ներկայություն ապահովելու հարցում, իսկ դրանից հետո ընտրողների հոսքը կտրուկ դանդաղել է:
Փաշինյանն ընդգծեց, որ եթե Հրազդանի ընտրողը քվերակել է ըստ փողի, դա մի իրավիճակ է, եթե ազատ կամարտահայտում է տեղի ունեցել, այդ դեպքում Սասուն Միքայելյանի շտաբի գործերը շատ լավ են գնում:
Խոսելով այլ քաղաքներից Հրազդան բերված քաղաքացիների մասին, Սասուն Միքայելյանի շտաբի պետն ասաց, որ խնդրին ծանոթ է, բայց քիչ հավանական է համարում, որ այդ անձինք կարող են մտնել ընտրատեղամաս, քվեաթերթիկ ստանան և քվեարկեն:
«Դա կարող է լինել միայն հանձնաժողովի կամ վստահված անձի ոչ զգոնության պարագայում, բայց վաղ առավոտյան ես արդեն ԸԸՀ-ում էի, 1 կամ 2 այդպիսի դեպք արդեն գրանցվեց, այլ անձի դիմաց ստորագրելու, ես չեմ ասի՝ փոխարեն քվերակելու, ինչը ահազանգ էր, բայց դրանից հետո կարծես թե մենք այդ կարգի ահազանգեր չստացանք», - ասաց Փաշինյանը:
Վերջինս նաև կոչ արեց ընտրություններին դեռևս չմասնակցած քաղաքացիներին` գնալ և կատարել իրենց քաղաքացիական պարտքը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին