Հանրապետության 36 համայնքներում այսօր ընտրություններ են
Այսօր առավոտյան ժամը 08:00 Հանրապետության մի քանի մարզերի համայնքներում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
Մասնավորապես, այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց Ձորի 36 համայնքներում, որոնցից 33-ում բնակչությունը համայնքապետ է ընտրելու:
Մասնավորապես, համայնքապետի ընտրություններ կանցկացվեն երեք քաղաքներում՝ Թալինում, Հրազդանում, Սպիտակում, որոնցում սպասվում է ուժեղ մրցակցություն:
Հատկապես մեծ մրցակցություն է սպասվում Հրազդանում, որտեղ թեկնածուները երեքն են, երեքն էլ տարբեր կուսակցություններից` գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը` ՀՀԿ-ից, Սասուն Միքայելյանը` Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից և երրորդ թեկնածուն «Հայկական վերածնունդ» կուսակցությունից է` Արթուր Միսակյանը: Հիմնական պայքարն այստեղ ընթանալու է առաջին երկու թեկնածուների միջև:
Թալինի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուները երեքն են` ՀՀԿ-ից գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը, ՀՅԴ-ից՝ Տիգրան Հարությունյանը, «Հայկական վերածնունդ»-ից՝ Գուրգեն Գրիգորյանը:
Սպիտակում թեկնածուները երկուսն են, երկուսն էլ ՀՀԿ-ից` գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանը ու Լոռու փոխմարզպետ, ՀՀԿ-ական Վանիկ Ասատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունն արձագանքել է ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ լուրերին
- Եթե ընտրակաշառքի մասին հաղորդումներին ընթացք տրվի, կլինի մի աննախադեպ քրեական գործ. Փաշինյան
- Ո՞վ ա իրավունք տվել զինվորի փողը բերես, ընտրակաշառք բաժանես. Սասուն Միքայելյան
- Թալինի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ-ն առաջադրել է Արծվիկ Մինասյանի բաջանաղի թեկնածությունը. «Հրապարակ»
- Համայնքի ղեկավարի 74 թեկնածուներից 14-ը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
- Սպիտակի գործող քաղաքապետն ընտրվելու շանսերը բարձր է գնահատում