Հրազդանում ընտրական գործընթացը խանգարելու պատճառով վստահված անձը հեռացվել է տեղամասից
«Ընտրություններն անցնում են բավականին ակտիվ: 16:00-ի դրությամբ ընտրություններին արդեն մասնակցել է 600-ից ավելի ընտրող: Առավել ակտիվ մասնակցություն գրանցվել է առավոտյան՝ ժամը 11-ի սահմաններում»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրուցում նշեց Հրազդանի 25/20 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Լալա Վիրաբյանը:
«Ընդհանուր առմամբ ընտրություններն անցնում են խաղաղ և դրական մթնոլորտում: Այս ընթացքում եղել է մի փոքրիկ միջադեպ, որը տեղում հարթվել է. Վստահված անձանցից մեկը խանգարում էր հանձնաժողովի անդամների աշխատանքը, ստիպված եղանք նրան դուրս հրավիրել տեղամասից, և ամեն ինչ հարթվեց, այժմ ամեն ինչ նորմալ է»,-նշեց Վիրաբյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ իրենց տեղամասում ընտրացուցակների և ընտրողների անձնագրերի հետ կապված որևէ խնդիր չի արձանագրվել:
Տեղամասային հանձնաժողովի նախագահը հավաստեց նաև, որ իրենց տեղամասում ընտրացուցակներում գրանցված անձանցից բացի ոչ ոք չի քվեարկել:
Նշենք նաև, որ այս տեղամասում է քվեարկել Հրազդանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին