Ինչի՞ց էր սկսվել թիվ 25/15 ընտրատեղամասում տարեց կնոջ քվեարկության շուրջ աղմուկը
Հրազդանի թիվ 25/15 ընտրատեղամասում դրսում ութսունամյա կնոջ քվեարկության շուրջ աղմուկը բարձրացել է թեկնածու Արամ Դանիելյանի վստահված անձի կողմից:
Վստահված անձ Արամ Կարապետյանը Panorama.am-ին ասաց, որ իր մոտ հարցեր էին առաջացել, երբ տեսել էր, որ քվեաթերթիկը տեղափոխում են դուրս, տարեց կնոջ մոտ, որպեսզի վերջինը քվեարկություն կատարի:
Թիվ 25/15 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նորիկ Բարեղամյանը Panorama.am -ին ներկայացրեց եղելությունը` տեղեկացնելով, որ տարեց կինը չի կարողացել բարձրանալ ընտրատեղամաս քվեարկության, և նրանք քվեարկությունը կազմակերպել են դրսում, մեքենայի մեջ:
«Դիմել էր ինձ ութանասուն տարեկան մի տատիկ, որ չի կարողանում մեքենայից իջնել ու բարձրանալ ընտրատեղամաս: Ես բոլորին տեղեկացրել եմ ու լրագրողների ու վստահված անձանց հետ միասին գնացել ենք տատիկի մոտ, հարցրել ենք` կարո՞ղ եք ընտրել, ասել է` այո: Մենք էլ տվել ենք քվեաթերթիկը նրան ու ինքը միայնակ, մենքենայում կատարել է իր քվեարկությունը», -մեզ հետ զրույցում փոխանցեց Բարեղամյանը:
Նրա խոսքով, աղմուկը բարձրացրել էին այն պատճառով, որ վստահված անձանցից մեկը տեղյակ չի եղել օրենքի պահանջներին:
Սասուն Միքայելյանի վստահված անձ Արմեն Առաքելյանն ասաց, որ դրանում ոչ մի տարօրինակ բան չկա, և ինքը ներկա է եղել ողջ պրոցեսին:
Նկատենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ընտրողները մեծ ակտիվությամբ են մասնակցում ընտրություններին, ընտրատեղամասերի առջև մարդկանց կուտակումներ են, սակայն ոստիկանները հետևում են ընթացքին և մեկ առ մեկ ներս թողնում քաղաքացիներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին