Արամ Առաջինը լիբանանահայ պատանիների հետ երգել է «Հայեր միացեք»-ը
ՀՅԴ Լիբանանի պատանեկան ﬕությունների անդամ 190 պատանիներ նախօրին այցելել են Անթիլիասի Մայրավանք, հաղորդություն ստանալուց հետո հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսի հետ: Այս մասին տեղեկանում ենք «Ազդակ» օրաթերթից:
Հանդիպման ընթացքում պատանիներն ասմունքել են, այնուհետև Արամ Առաջինն իր խոսքն է ուղղել նրանց: Նա կարևորել է հայ պատանիների դաստիարկությունը, հայոց պատմության ուսումնասիրությունը:
Խոսելով Արցախում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին մասին, Արամ Առաջինն ընդգծել է, որ Սփյուռքն Արցախի զինվորներին և ժողովրդին իր ամբողջական զորակցությունն է հայտել:
Հանդիպման ավարտին պատանիները երգել են «Հայեր միացեք» երգը, որին միացել է նաև Արամ Առաջինը՝ իրենց զորակցությունը հայտնելով Արցախի ժողովրդին:
Տեսանյութը՝ Cilicia TV ֆեյսբուքյան էջից: