Հասարակություն 15:31 18/04/2016 Հայաստան

Զոհված զինծառայողների ընտանիքի անդամները կենսաթոշակից բացի, նաև պարգևավճար կստանան

ՀՀ կառավարության որոշմամբ՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին՝ անկախ կենսաթոշակային տարիքից, աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության կենսաթոշակ ստանալու հանգամանքից, նշանակվում է ամենամսյա պարգևավճար: Այն կազմում է 30 հազար դրամ, որը համամասնորեն բաժանվում է ընտանիքի անդամների միջև: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության կենսաթոշակային ապահովման բաժնի պետ Արմեն Աղաբալյանը:

Դիտարկմանը, թե որքանո՞վ են այդ ընտանիքներն իրազեկված իրենց իրավունքների մասին, բաժնի պետն ասաց, որ զոհված զինծառայողների վերաբերյալ փաստաթղթերը տարածքային զինկոմիսարիատներն ուղարկում են զինծառողների սոցիալական պաշտպանության վարչություն: Փաստաթղթերը այդտեղ գրանցելուց հետո ընտանիքը ստանում է համապատասխան զոհվածի կարգավիճակ և ընտանիքի անդամներին բացատրում են նրանց իրավունքներն ու արտոնությունները:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ պետի տեղակալ Սմբատ Սաիյանը՝ ներկայացնելով, թե ինչ սոցիալական արտոնություններ է նախատեսում ՀՀ օրենսդրությունը զինծառայողների զոհվելու, մահանալու կամ հաշմանդամ դառնալու դեպքում, նշեց, որ զոհված զինծառայողների ընտանիքներին կերակրողին կորցնելու դեպքում նշանակվում է զինվորական կենսաթոշակ: Իսկ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին զինվորական կենսաթոշակից բացի, կտրամադրվի ամսական պարգևավճար: «Զոհված ժամկետային զինծառայողների թոշակառու ծնողները կստանան 31 000 դրամ՝ գումարած պարգևավճար` 30 000 դրամ, և կենսաթոշակը` կրկին 30 000 դրամ, այսինքն` ընդհանուր առմամբ, շուրջ 90 000 դրամ»,- ասաց Սմբատ Սաիյանը:

Ինչ վերաբերում է զոհված պարտադիր ժամկետային զինծառայողներին, ապա այս դեպքում հաշվարկը փոքր ինչ այլ է՝ նրանց պարագայում հավանականությունը ցածր է, որ երեխաներ կունենան, ուստի պարգևավճարները հաշվարկվում են ծնողներին: Յուրաքանչյուր ծնող, ով կստանա աշխատանքային կենսաթոշակ կամ հետագայում, երբ կհասնի կենսաթոշակ ստանալու տարիքին, ի լրումն իր աշխատանքային կենսաթոշակի կստանա նաև լրացուցիչ ևս 31 հազար դրամ պարգևավճար, դրան գումարած ևս 30 հազար դրամ ընտանիքին: «Այսինքն, յուրաքանչյուր ծնող կստանա շուրջ 90 հազար դրամ և յուրաքանչյուրի կենսաթոշակի չափը միջինը կլինի 41 հազար դրամ»,- ասաց Սաիյանը: Ի դեպ, եթե զոհված զինծառայողի ծնողները կենսաթոշակային տարիքի չեն, ապա նշված արտոնություններից չեն օգտվի, բայց անկախ կենսաթոշակային տարիքից ընտանիքին կվճարվի 30 հազար դրամ պարգևավճար:

Սմբատ Սաիյանը հիշեցրեց նաև, որ ՀՀ կառավարության ապրիլի 15-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարական տվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարին, որպեսզի ներկայացվի զոհված զինծառայողների ընտանիքների կայուն եկամտով ապահովող համապատասխան ծրագիր: «Այսինքն՝ սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում միջոցներն ուղղվում են զոհված զինծառայողների ավելի կարիքավոր անդամներին»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց, ապա սպայական անձնակազմի հաշմանդամ ճանաչված զինծառայողը, եթե առաջին խմբի հաշմանդամ է, կստանա 54 հազար դրամ կենսաթոշակ, երկրորդ խումբը՝ 50 հազար դրամ, երրորդը՝ 35 հազար դրամ: «Բացի այդ, ի լրումն դրա` նրանք կստանան նաև համապատասխան պարգևավճար 55, 48 և 36 հազար դրամի չափով: Այսինքն` կստանան ամսական մոտ 110 հազար դրամ»,-ասաց Սաիյանը:

Նրա խոսքերով` պայմանագրային զինծառայողների հաշմանադամության կենսաթոշակի չափն ավելի ցածր է, դա հաշվարկելու համար հիմք է ընդունվում զինծառայողի ստացած աշխատավարձը: Իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանված է հաշմանդամության 36, 26 և 18 հազար դրամ կենսաթոշակ՝ ըստ հաշմանադամության կարգի, սակայն ի լրումն դրա` նրանք կստանան նաև 55, 48 և 36 հազար դրամի չափով պարգևավճար: Սա նշանակում է, որ օրինակ՝ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողն ամսական կստանա շուրջ 90 հազար դրամ:

Ինչ վերաբերում է կամավորականներին, ովքեր մասնակցել են ապրիլի 2-ից սկիզբ առած մարտական գործողություններին, զոհվել կամ ծանր վիրավորում են ստացել, ապա նրանց ընտանիքները ևս պետք է ներառվեն սոցիալական ապահովության ծրագրերում:

«1994 թվականից հետո առաջին անգամ մարտական գործողություններին մասնակցեցին նաև կամավորները: Այստեղ մի առանձնահատկություն պետք է հաշվի առնել՝ նշված բոլոր երաշխիքները վերաբերում էին միայն զինծառայողներին: Սակայն, վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է մինչև ապրիլի 20-ը կառավարություն ներկայացնի առաջարկություններ ապրիլի 1-ին հաջորդած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանության խնդիրները լուծելու ուղղությամբ: Սոցիալական պաշտպանության համակարգի տեսանկյունից զոհված կամավորականի ու զոհված զինվորականի ընտանիքի միջև տարբերություններ պետք է չլինեն»,- ընդգծեց Սմբատ Սաիյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}