Թալինում վերընտրվել է գործող քաղաքապետը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում համայնքապետ է վերընտրվել Սարգիս Արամյանը: Նրան առաջադրել էր ՀՀԿ-ն:
ԿԸՀ պաշտոնական էջի հաղորդմամբ, նրա օգտին քվեարկել է 1993 ընտրող: ՀՅԴ-ական թեկնածուն՝ Տիգրան Հարությունյանը ստացել է 1036 ձայն: «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը ստացել է 168 ձայն:
Նշենք, որ համայնքապետի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 5296 թալինցի: Քվեարկությանը մասնակցել է 3 305 ընտրող: Անվավեր է ճանաչվել 70 քվեաթերթիկ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին