Հայաստանի տարածքում առավել վտանգված է 245 հուշարձան
Պետության կողմից պահպանվող 24 հազար 250 հուշարձանից մեծ մասն այսօր կարիք ունեն ամրակայման, վերանորոգման: Լրագրողներիր հետ հանդիպման ժամանակ ասաց Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը:
Ըստ նրա, առավել վտանգված են ու հրատապ միջամտության կարիք ունենք 245 հուշարձան:
Ս. Մուսոյանի խոսքով, 2005 թվականին ընդունվել է հուշարձանների ամրակայման, նորոգման, վերանորոգման ծրագիր, ամեն տարի կոնկրետ քանակի հուշարձաններ վերանորոգվում են: 2016-ի համար, ըստ նրա, պետական բյուջեց հատկացվել է 300 միլիոն դրամ, ծրագրում ընդգրկված է 17 հուշարձան, որից 13-ում աշխատանքները շարունակվում են, 4 հուշարձան նոր են ընդգրկվել:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանյան իրականության մեջ կան անտեր հուշարձաններ. Պ.Ավետիսյան
- Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն այս տարի անցկացվում է «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան