Սամվել Ֆարմանյան. Ագրամունտի բացառիկ վտանգավոր ձևակերպումները նրան պարզորոշ ներկայացրեցին Ադրբեջանի կողմից
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Առաջընթացի զեկույցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը, ով նշեց, որ նախորդ նստաշրջանից ընդամենը 2 ամիս է անցել և այստեղ քննարկվում է, թե ինչ է արվել այս ժամանակահատվածում։
Պատգամավորը նշեց, որ այս ընթացքում, ակնհայտորեն, ԵԽԽՎ-ի արժեքները դաժանորեն և լկտիորեն հարձակման են ենթարկվել․ նախ Եվրոպայի սրտում՝ Բրյուսելում, տեղի ունեցան արյունոտ ահաբեկչական հարձակումներ, այնուհետ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը սանձազերծեց լայնածավալ ռազմական ագրեիսա՝ ընդդեմ ԼՂ բնակչության՝ ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքը և իրականացնելով պատերազմական հանցագործություններ։
Սամվել Ֆարմանյանն ասաց, որ առաջընթացի զեկույցը վերաբերում է նաև այստեղ հունվարին տեղի ունեցած տխրահռչակ քննարկմանը՝ հիշեցնելով Ռոբերտ Ուոլտերի և Միլիցա Մարկովիչի վիճահարույց զեկույցները՝ հիմնված ենթադրությունների վրա, որոնք ցույց են տալիս, որ ցանկացած փորձ՝ ընդունել անհիմն ու միակողմանի զեկույց կամ որևէ ընտրողական մոտեցում միջազգային իրավունքի սկզբունքներին, միայն կարող է վնասել խաղաղ գործընթացն ու ծառայել որպես ծխածածկույթ՝ Ադրբեջանի բռնակալական ղեկավարության համար՝ վերսկսել լայնածավալ ռազմական գործողություններ և խափանել խաղաղ գործընթացն ու Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի փխրուն կայունությունը։
Պատգամավորը նշեց, որ իրավիճակի սրման առաջին իսկ պահից բազմիցս հստակ ուղերձներ են հղվել Ադրբեջանի իշխանություններին, որ հակամարտությունը չունի խաղաղ կարգավորմանն այլընտրանք և պատերազմը տարբերակ չէ։
«Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի նախագահները, տասնյակ երկրների ղեկավարներ և հարյուրավոր երկրների արտաքին գործերի նախարարներ, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի գլխավոր քարտուղարները, ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաները, տասնյակ այլ միջազգային կառույցներ իրենց ձայնն ու հեղինակությունը բարձրացրին՝ նախագահ Ալիևին ուղղելու պարզորոշ և անզիջում ուղերձ՝ դադարեցնել ռազմական ագրեսիան։
Մինչ միջազգային հանրության առավել ուժեղ և միանշանակ ուղերձներն ուղղված Ալիևին դեպի խաղաղության պատուհան էր՝ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար, պարոն Ագրամունտի անպատասխանատու հռետորաբանությունը հակադրեց մեր վեհաժողովին միջազգային հանրությանը՝ այս անգամ ոչ թե Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների անտեղյակությամբ, այլ իր բացառիկ վտանգավոր ձևակերպումներով՝ իրեն պարզորոշ ներկայացնելով Ադրբեջանի կողմից այդ չափազանց փխրուն իրավիճակում։
Ցավոք, պարոն Ագրամունտի հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատեց նրա կողմնակալությունը՝ որպես ԵԽԽՎ նախագահ, և ուժեղացրեց լրատվական միջոցների տեղեկատվությունը՝ Ադրբեջանի լոբբիստական կառույցներում իր ենթադրյալ ներգրավվածության մասին՝ լրջորեն վնասելով վեհաժողովի հեղինակությանը միլիոնավոր եվրոպացիների և մեր Ժողովրդավարության տան անդամների աչքի առաջ»,-խոսքը եզրափակեց Սամվել Ֆարմանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քվեարկելով կողմ Սարսանգի ջրամբարի բանաձևին, դուք Ադրեբեջանին տվեցիք քարտ-բլանշ՝ իր հանցագործ գործողություններում. Ն. Զոհրաբյան
- ԵԽԽՎ-ում բաժանվում են Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունների մասին նյութեր
- ԵԽԽՎ օրակարգի նախագծից հանվեց ղարաբաղյան թեման ու ընդգրկվեց «Պանամա թղթերի» հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան