Լևոն Արոնյանը` «Norway Chess» գերհզոր մրցաշարում
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր մեկնարկում է «Norway Chess-2016» գերհզոր մրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը ու Վեսելին Թոփալովը, ինչպես նաև գրոսմայստերներ Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լի Չաոն, Պավել Էլյանովը, Պենդալա Հարիկրիշնան և Նիլս Գրանդելիուսը:
Այսօր նախատեսված է անցկացնել կայծակնային վիճակահանություն-մրցաշար, որը կսկսվի Երևանի ժամանակով 19.30-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան