Realelections.am. Հրազդանում հաղթել է Հանրապետական Արամ Դանիելյանը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործարկած Realelections.am կայքի տվյալներով՝ Հրազդանում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը:
Կայքն առցանց ռեժիմով ամփոփել է քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ ՀՀԿ ներկայացուցիչ, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը ստացել է 11925 քվե, ՔՊԿ ներկայացուցիչ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը 10007 քվե, «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Միսակյանը՝ 1184 քվե: 821 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Այսպիսով, այս պահին ըստ ՔՊԿ տվյալների՝ ընտրություններում հաղթել է ՀՀԿ ներկայացուցիչը 1918 քվեների առավելությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին