Սպիտակում Լոռու փոխմարզպետը պարտվել է
Սպիտակում նախօրեին կայացած համայնքապետի ընտրություններում հաղթանակ է տոնել գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանը: Նրա միակ մրցակիցը՝ Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը ձայների զգալի տարբերությամբ պարտվել է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն, գործող քաղաքապետ Սահակյանի օգտին քվեարկել է 4 463, փոխմարզպետ Ասատրյանի օգտին՝ 2933 ընտրող:
Ընտրողների ցուցակում ընդգրկված է 13 278 քաղաքացի: Քվեարկությանը մասնակցել է 7 661 ընտրող: Անվավեր է ճանաչվել 260 քվեաթերթիկ:
Հիշեցնենք, որ Սպիտակի քաղաքապետն ու Լոռու փոխմարզպետը ՀՀԿ-ական են, սակայն կուսակցությունը հայտարարել էր, որ նրանցից որևէ մեկին չի աջակցելու:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան