Ֆիլմ՝ քառօրյա պատերազմի մասին
«Այս ծառը դեռ նախորդ դարում պապս է տնկել: Այս տունն իմ ձեռքերով եմ կառուցել: Թշնամին ավերել է: Բայց ես նորից վերակառուցելու եմ: Կրկին ապրելու եմ այստեղ մինչև կյանքիս վերջ: Այստեղ ապրել եմ, այստեղ էլ կմեռնեմ: Մեր հողն ու տունը Ղարաբաղն է»,-քառօրյա պատերազմի մասին ֆիլմում ասում է Մարտակերտի բնակիչ Գուրգեն Նալբանդյանը:
Տարեց Արցախցին պատմում է, որ իր տանը երեք դուստրերի հարսանիքն է արել հիմա 7 թոռ ունի: Մտադիր է՝ նրանց հարսանիքն էլ Արցախում անել:
Ֆիլմում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ընդգծում է, որ ադրբեջանցիների հարձակման ժամանակը պատահական ընտրված չէր:
«Նրանք մտադիր էին Ղարաբաղյան հարցը լուծել մինչև ապրիլի 24-ը՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Նրանք փորձում էին ապրիլի 24-ին իրենց դրոշը կանգնեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքում, բայց լիովին ձախողեցին»,-ասում է նա:
Չորս օր տևած պատերազմի պատճառների, նպատակների ու մանրամասների մասին՝ ֆիլմում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան